« ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՏԼԱՍ »

Խմբագիր և աշխատանքային խմբի ղեկավար

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Կենսագրություն

Լաբորատորիայի ղեկավար, Ավագ գիտաշխատող, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Բ. Հարությունյանի անվ. Հայաստանի պատմական աշխարհագրության և քարտեզագրության լաբորատորիա, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)
Դասախոս, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Երևանի պետական համալսարան (ԵՊՀ)

Գիտական և ուսումնական գործունեությունը՝
• Դիպլոմ - Պատմական գիտությունների դոկտոր (Ֆրանսիա)
• Հավաստագիր - Պատմական գիտությունների թեկնածու (Հայաստան)
• Հավաստագիր - «Աշխարհատեղեկատվական (GIS) համակարգերի տվյալների կառավարում», ԵՊՀ, Երևան, Հայաստան
• Դոկտորանտ - Մոնպելիեի համալսարան, Ֆրանսիա
• Հավաստագիր - « GIS project », « ESRI », « Data+ », Աշխարհատեղեկատվական (GIS) տեխնոլոգիաների նախագծային և ուսումնամեթոդական կենտրոն, Մոսկվա, Ռուսաստան
• Ուսումնառության վկայական - Աշխարհագրության ազգային ինստիտուտ, Աշխարհագրական գիտությունների ազգային դպրոց, Փարիզ, Ֆրանսիա
• Ասպիրանտ - Աշխարհագրության ֆակուլտետ, ԵՊՀ, Երևան, Հայաստան
• Դիպլոմ - Աշխարհագետ, Քարտեզագիր, Աշխարհագրության ֆակուլտետ, ԵՊՀ, Երևան, Հայաստան:

Մասնագիտական գործունեությունը և համագործակցությունը՝
• Պոլ Վալերիի անվ. համալսարան, Մոնպելիե, Ֆրանսիա
• Ազատ համալսարան, Բեռլին, Գերմանիա
• « Աշխարհագրության տուն », Մոնպելիե, Ֆրանսիա
• Քարտեզագրության կենտրոն, Մինսկ, Բելոռուս
• « Arts graphiques », քարտեզագրական ասոցիացիա, Փարիզ, Ֆրանսիա
• Քարտեզագրության կենտրոն, Նովոսիբիրսկ, Ռուսաստան։

Արժանացել է «Քարտեզագրության համախոհներ», պրուսական մշակութային ժառանգության հիմնադրամի կրթաթոշակին, Բեռլին, Գերմանիա:

Գիտական հետաքրքրությունների ոլորտը՝
Քարտեզագրություն, աշխարհագրություն, պատմական քարտեզագրություն, պատմական աշխարհագրություն, քարտեզագրական աղբյուրագիտություն (հետազոտական աշխատանքներ են կատարվել Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ազգային գրադարանների քարտեզագրության բաժիններում), պատմական գեոինֆորմատիկա:

Հրատարակված աշխատանքներից (ատլասներ, քարտեզներ և հոդվածներ) առավել ուշագրավ են.
• Simonyan A. (Chief Editor), Mkhitaryan V. (Editor and Head of the Project), « Atlas of the Armenian Genocide », Yerevan, 2017.
• Մխիթարյան Վ., « Հայաստանի աշխարհագրության ատլաս », Երևան, 2015:
• Հարությունյան Բ., Մխիթարյան Վ., « Հայաստանի պատմության ատլաս » (Ա, Բ, Գ մասեր), Երևան, 2004/2008/2012:
• Մխիթարյան Վ., Հովսեփյան Ա., « Աշխարհագրական ատլաս 6, Աշխարհագրական թաղանթ, Մայրցամաքներ և օվկիանոսներ », Երևան, 2008:
• Մխիթարյան Վ., (Հայաստանի քարտեզները), «Աշխարհը և Հայաստանը» աշխարհագրական ատլաս, Երևան, 2004:

Կապը մեզ հետ